Բարի գալուստ «Հին Էրիվան» պանդոկ

Տարիների Ընթացքում Կերտած Պատմություն

Մեր մասին

Հին Էրիվան պանդոկը բացել է իր դռները նախորդ դարի դեռ 80-ականերից և մինչ օրս աշխատում ենք հայկական լավագույն ավանդույթները պահպանելով։

Մեր քրտնաջան աշխատանքի ընթացքում վայելել ենք երևանցիների և Երևան քաղաք ժամանած հյուրերի բարձր գնահատականը։ Երևան քաղաքի հնաբնակները կփաստեն որ մենք եղել ենք հետխորհրդային շրջանում Երևան քաղաքում բացված 1-ին ռեստորանը որտեղ հնչել են մեր հայկական ժողովրդական գործիքների հնչյունները և առաջին ռեստորանը` որտեղ հնչեց նաև դասական երժշտությունը: Մեծ պատվով կարող ենք փաստել որ մեր «Հին Էրիվան» ժող-գործիքների նվագախումբը աշխատում է մինչ օրս:

Դիտել տեսականին

2001 թվական

Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ՝ Էդուարդ Շևարդնաձեի պատվին տրված պաշտոնական ճաշկերույթը Հայաստանի նախագահի կողմից «Հին Էրիվան» ռեստորանում: 

2003թ. Մայիսի 10

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպել Հայաստան ժամանած վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի այցելության կապակցությամբ «Հին Էրիվան»  ռեստորանում:

2004 թվական

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը իր ծննդյան տարեդարձը ֆրանսայից ժամանած հյուրերի հետ նշել է «Հին Էրիվան» ռեստորանում:

2005 թվական

«Հին Էրիվան» ռեստորանում պաշտոնական ճաշկերույթ է տրվել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պատվին:

2006 թվական

Հուրըկալել ենք Հայաստան պաշտոնական այցով ժամանած Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին ով իր գրառումով հաստատեց «Հին Էրիվան» ռեստորանի բացառիկությունը

2007 թվական

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը իր որդու հարսանյաց պսակադրությունը կազմակերպել է «Հին Էրիվան» ռեստորանում:

2008 թվական

Հայաստանի նախագահի անունից պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել Երևան ժամանած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պատվին «Հին Էրիվան» ռեստորանում: 

Այս տարիների ընթացքում մեր հյուրերի թիվը չենք կարող ամբողջական թվարկել քանզի այդքան տեղ և հնարավորություն մեր էջը չունի:

Մի խոսքով մենք Պահպանել ենք մեր բացառիկությունը նախորդ դարից մինչ օրս: Համեցեք և ինքներդ համոզվեք:

Welcome to Old Yerevan Tavern

Welcome to Yerevan Jan Lahmaju in USA > yerevan-jan.com

Հիմնադիր Մանվել Տեր Առաքելյան

254
Ամեն շաբաթ Նոր այցելուներ
12168
Ուրախ հաճախորդներ ամեն տարի
35
Տարիների փորձ
732
Մատուցված ուտեստներ

Պատմություն և Հյուրեր

  • 1988նոյեմբերի 7` «Լիություն» արագ սննդի շարժական տաղավարի բացում
  • 1995-1999` «Ակրոպոլիս» ռեստորանի գործունեության շրջան
  • 1999հունիսի 18` «Հին Էրիվան» եռահարկ ռեստորանի բացումը
  • 1999հունիսի 23` ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Լեմոնի այցը
  • 1990հուլիսի 3` ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Լեմոնի գլխավորությամբ ՀՀ-ում գտնվող բոլոր դեսպանների համընդհանուր հավաքույթ
  • 1990հուլիսի 8` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականԱրթուր Գևորդյանի այցելությունը
  • 1990հուլիս՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունը
  • 2002մարտ՝ Կառավարական դելեգացիաների այցը
  • 2002մարտի 20` Հայկական մշակույթի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ բանկետ։ Այս օրը դրվեց «Հին Էրիվանի» նոր շինության հիմքը
  • 2003մարտի 20` «Հին Էրիվան» հնգհարկանի ռեստորանի պաշտոնական բացումը մշակութային անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ
  • 2005` Շարլ Ազնավուրի թոռան հարսանիքը
  • 2006, սեպտեմբերի 30` Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի այցը
  • 2009` ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին տիկնոջ` Լյուդմիլա Պուտինայի այցը
  • Բուլղարիայինախագահի այցը
  • Հունաստանինախագահի այցը
  • Կիպրոսի նախագահի այցը
  • ՀՀ 3-րդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի այցը
  • ՌԴ և ՀՀ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի այցը
  • Պարսկահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի այցը
  • ՌԴ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի այցը

Տեսահոլովակ

Պատրաստվեք սկսել ձեր հետաքրքրաշարժ ճանապարհորդությունը: Մեր ռեստորանը Ձեզ կներկայացնի խոհարարության զարմանալի աշխարհը:

Հաճախորդների կարծիքներ

Կարծիքներ

Մի մոռացեք նախապես ամրագրել սեղան

Ամրագրում